Home

  

 թարմացվել է `08.05.2010

Միտք

Չկոռումպացված անհատը կոռումպացված համակարգում վաղ թե ուշ ինքն էլ կկոռումպացվի, եթե միայն մշտապես չպայքարի կոռուպցիայի դեմ:

Ջհուրի Մուհամադ Անաս

Այսօր: 08 2010
Հայաստանում համատարած կոռուպցիա է տիրումhttp://www.diplomat.am 09.02.2010

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» միջազգային հակակոռուպցիոն շարժման զեկույցի համաձայն Հայաստանը 180 երկրների շարքում մնում է պետությունների այն խմբում, որտեղ տիրում է համատարած կոռուպցիա: 2003թ.-ից ի վեր մեր երկիրը ձեռներեցների ու փորձագետների կողմից ընկալվում է որպես մի երկիր, որում չի արձանագրվում եւ ոչ մի առաջընթաց կոռուպցիայի դեմ պայքարում»:

Կազմակերպությունը հիշեցնում է, որ 2009թ. հունիսին հրապարակվել էին ուսումնասիրության արդյունքները, համաձայն որոնց` հարցմանը մասնակցած Հայաստանի քաղաքացիների 43 տոկոսը նախորդ 12 ամիսների ընթացքում կաշառք է տվել, իսկ 48 տոկոսն էլ անարդյունավետ է համարել կոռուպցիայի դեմ իշխանությունների պայքարը, չնայած երկրում իրականացվող հակակոռուպցիոն նախաձեռնություններին: «ՀՀ իշխանությունները ընդունել են մի շարք հակակոռուպցիոն ուղղվածություն ունեցող օրենսդրական եւ ենթաօրենսդրական փոփոխություններ, Վերահսկիչ պալատը հանդես է եկել պետական կառույցներում ֆինանսական չարաշահումների բացահայտումներով, պետական պաշտոնյաները ենթարկվում են քրեական հետապնդման՝ կոռուպցիոն հանցագործությունների համար, բնակչությունը իրազեկվում է կոռուպցիայի բացասական ազդեցության մասին եւ այլն:

Ինչո՞ւ է, այնուամենայնիվ, Հայաստանը մնում առավել կոռումպացված երկրների շարքում»,- հարցնում են կազմակերպության պատասխանատուներն ու նկատում. «Պատճառները ակնհայտ են. արմատացված ու համատարած կոռուպցիան հնարավոր չէ հաղթահարել` չպատժելով կոռուպցիոն բուրգի գագաթում գտնվողներին, չբացահայտելով բարձրաստիճան պաշտոնյաների եւ նրանց բարեկամների իրական գույքն ու եկամուտները, չպայքարելով շահերի բախման եւ քաղաքական ու տնտեսական շահերի սերտաճման դեմ, հարկային դաշտ չբերելով օլիգարխներին եւ խոշոր բիզնեսին, չձերբազատվելով արհեստական մենաշնորհներից, չապահովելով արդար դատավարություն եւ օրենքի առաջ բոլորի հավասարությունը, չնպաստելով մաքուր ընտրությունների անցկացմանն ու քաղաքական առողջ մրցակցությանը, չերաշխավորելով խոսքի, հավաքների իրավունքը եւ մարդու այլ հիմնարար ազատությունները, չխրախուսելով ազատ մամուլը:

 
Խնդրում ենք թողնել ձեր մեկնաբանությունը
Անուն*
Մեկնաբանություն*
Հաստատման կոդ*

 

  

 

 

 

This project is made possible by the support of the Eurasia Partnership Foundation, the United Nations Democracy Fund and the American People through the United States Agency for International Development (USAID).

 The contents of this website are the sole responsibility of EPF and do not necessarily reflect the views of Eurasia Partnership Foundation, United Nations Democracy Fund, USAID or the United States Government.

Հեղինակային իրավունք © 2009 Եվրասիա համագործակցություն հիմնադրամՄշակված Սի Էյջ Էս Վերիսել Սերվիս ՍՊԸ-ի կողմից