Home

  

 թարմացվել է `08.05.2010

Միտք

Չկոռումպացված անհատը կոռումպացված համակարգում վաղ թե ուշ ինքն էլ կկոռումպացվի, եթե միայն մշտապես չպայքարի կոռուպցիայի դեմ:

Ջհուրի Մուհամադ Անաս

Այսօր: 08 2010
Հայաստանյան հասարակական կազմակերպությունների կոչը ՀՀ կառավարությանը 17.02.2010

ՀԿ նոր օրինագիծը չի բխում ՀՀ Սահմանադրության պահանջներից, քանի որ լրացուցիչ պարտականություններ և պահանջներ է սահմանում հասարակական կազմակերպությունների համար Մենք, հայաստանյան հասարակական կազմակերպությոնւներս մեր մտահոգությունն ենք հայտնում ս.թ. սեպտեմբերի 23-ին ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած ՙՀասարակական կազմակերպությունների մասին՚ ՀՀ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին՚ ՀՀ օրենքի նախագծի կապակցությամբ: Անընդունելի ենք համարում վերոհիշյալ օրինագծի մշակման, ներկայացման և Կառավարության նիստում հաստատման ոչ թափանցիկ ու անհասկանալի գործընթացները, ինչով, ըստ էության, արհամարhվել է ժողովրդավարության հիմնական հենասյուներից մեկը` քաղաքացիական հասարակության ինստիտուտը: Նախագծում առաջարկվող փոփոխությունների ու լրացումների զգալի մասը գնահատում ենք որպես էական սպառնալիք Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական հասարակության կայացման գործընթացում: Օրինագիծը • ստեղծում է դժվարություններ տպագիր մամուլով տեղեկատվություն հրապարակելու հետ կապված. • առաջացնում է հարկային, սոցապ և այլ հաշվետվությունների ներկայացմանն առնչվող ավելորդ վարչարարություն` կրկնելով վերահսկողական այլ պետական կառույցների գործառույթները. • վտանգում է հասարակական կազմակերպությունների ինքնակառավարման սկզբունքի իրականացումը (ՀԿ օրենք, հորդված 5) • ստեղծում է պետության կողմից ՀԿ-ների գործունեությանն ուղղակի միջամտելու հնարավորություն: Առաջարկվող փոփոխությունները չեն համապատասխանում հասարակական կազմակերպությոնւների իրավական կարգավիճակի կանոնակարգման ոլորում առկա միջազգային փաստաթղթերի ոգուն, մասնավորապես` Եվրոպայի նախարարների կոմիտեի անդամ երկրներին ուղղված Rec(2007)14 հանձնարարականի դրույթներին: Առավել ևս անհասկանալի է, թե ՙՀասարակական կազմակերպությոնւների մասին օրենքում փոփոխությունների մտցնելու՚ պարագայում ինչ հիմքով են մտցվել նշված դրույթները և փոխարենը անտեսվել տարբեր ՀԿ-ների կողմից արդեն տարիներ շարունակ քարոզվող այն փոփոխությունները, որոնք առավել բարենպաստ միջավայր կստեղծեին քաղաքացիական հասարակության կայացման համար: Հաշվի առնելով վերոնշյալը, կոչ ենք անում ՀՀ կառավարությանը`

1. Ազգային ժողովից ետ կանչել ՙՀասարակական կազմակերոպւթյունների մասին՚ ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը.

2. ՙՀասարակական կազմակերպությունների մասին՚ օրենքի նախագիծը լրամշակել` ներառելով ՀԿ-ների արդյունավետ ու թափանցիկ գործունեությանն ու կայունությանն ուղղված առաջարկները.

3. Օրինագիծն ընդունել` ապահովելով հասարակայնության լայն մասնակցություն:

 
Խնդրում ենք թողնել ձեր մեկնաբանությունը
Անուն*
Մեկնաբանություն*
Հաստատման կոդ*

 

  

 

 

 

This project is made possible by the support of the Eurasia Partnership Foundation, the United Nations Democracy Fund and the American People through the United States Agency for International Development (USAID).

 The contents of this website are the sole responsibility of EPF and do not necessarily reflect the views of Eurasia Partnership Foundation, United Nations Democracy Fund, USAID or the United States Government.

Հեղինակային իրավունք © 2009 Եվրասիա համագործակցություն հիմնադրամՄշակված Սի Էյջ Էս Վերիսել Սերվիս ՍՊԸ-ի կողմից