Կոռուպցիան և դատական համակարգը Աղասի Թադևոսյան
Իշխանությունների կողմից կոռռուպցիայի դեմ պայքարի եզրափակիչ (2008 թ. կտրվածքով) ու առավել հավատ չներշնչող ձեռնարկնեից մեկը դատավորների աշխատավարձը կրկնակի բարձրացնելու մասին որոշումն էր:
Այսուհետ շարքային դատավորները կստանան 440 հազար դրամ աշխատավարձ: Համեմատության համար ասենք, որ դա համարժեք է ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի 8 ավագ գիտաշխատողի աշխատավարձին միասին վերցրած, կամ երաժշտական դպրոցներում մեր երեխաներին ուսուցանող ավելի քան 12 դասատուների աշխատավարձին միասին վերցրած:
Համեմատություններ կարելի է շատ անել «գիտելիքատար» տնտեսության կառուցման ուղին բռնած մեր երկրի համար խիստ կարևոր գիտելիքի ու արվեստի ոլորտի աշխատակիցների աշխատավարձերի հետ: Արդյունքը նույնն է` տասնապատիկին մոտ տարբերություն: Այսինքն` սա այնպիսի քայլ է, որը լուրջ հիմնավորման կարիք է զգում, թե այդ ինչպես գիտալիքատար տնտեսության...
|