Home

  

 թարմացվել է `08.05.2010

Միտք

Չկոռումպացված անհատը կոռումպացված համակարգում վաղ թե ուշ ինքն էլ կկոռումպացվի, եթե միայն մշտապես չպայքարի կոռուպցիայի դեմ:

Ջհուրի Մուհամադ Անաս

Այսօր: 08 2010
Մեր մասին

 

Ողջույն, այստեղ Դուք կարող եք ծանոթանալ մեր ամսագրին, մենք փորձել ենք ներկայացնել այն հնարավորինս մանրամասն:

STOPCORRUPTION.am ցանցային ամսագիրը նորաստեղծ լրատվամիջոց է նվիրված Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարին: Այն ստեղծվել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի աջակցությամբ(www.epfound.am):

Այս կայքը ստեղծվել է տրամադրելու բազմակողմանի տեղեկատվություն կոռուպցիայի և հակակոռուպցիոն գործընթացների վերաբերյալ Հայաստանում:

 Այն նաև փորձում է ապահովել երկխոսություն և ներգրավել այցելուներին կայքի աշխատանքների մեջ մեկնաբանությունների, կարծիքների, ինչպես նաև բլոգեր ստեղծելու միջոցով:

Կայքը գործում է երկու լեզուներով և բաժանված է տարբեր բաժինների:

 Ստորև բերված են ներկայացվող ինֆորմացիայի գլխավոր բաժինները`

  1. Նորություններ - տեղական և միջազգային նորություններ:
  2. Հայաստանում - Այստեղ Դուք կարող եք  գտնել բազմապիսի խորհրդատվություններ և ուղղություններ, թե ինչպես  հայտնել օրենքի խախտման մասին, ինչպես  բողոք ներկայացնել և այլն:  Այս բաժինը ունի իր ենթաբաժինը, որը բաժանված է ըստ բնագավառների, օրինակ` առողջապահություն, կրթություն, շրջակա միջավայր և այլն:
  3. Հոդվածներ - Այս բաժնում Դուք կարող եք կարդալ զանազան հոդվածներ կոռուպցիայի և հակակոռուպցիոն գործընթացների վերաբերյալ: Այս բաժնում տեղ են գտել նաև մեր կողմից գրված հոդվածներ և, որ ամենակարևորն է, բաժնում կներկայացվեն նաև ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ հետաքրքիր մարդկանց հետ:
  4. Հետազոտություններ - Այստեղ ներկայացված են տարբեր հետազոտություններ կոռուպցիայի և հակակոռուպցիոն գործընթացների վերաբերյալ:
  5. Պատմություն և Նախադեպ - Որպեսզի իմանալ, թե ինչպես պետք է արդյունավետ պայքար մղել  կոռուպցիայի դեմ, պետք է տեղյակ լինենք կոռուպցիայի պատմությանը և տխրահռչակ կոռուպցիոն դեպքերին միջազգային փորձից:
  6. ԲԼՈԳԵՐ - Այս հատվածում գլխավոր դերը ստանձնում է Ալիսան` մեր վիրտուալ քարտուղարուհին (տես` Ալիսայի վերաբերյալ հաճախակի տրվող հարցերը առաջին էջում):
  7. Փաստաթղթեր - Այստեղ ներկայացված են տարբեր փաստաթղթեր կապված ներկայացված թեմայի հետ: Բացի այդ այցելուները կարող են ուղարկել մեզ իրենց նյութերը, որոնք, նրանց կարծիքով, կարող են հետաքրքրություն ներկայացնել` լինեն դրանք փաստաթղթի ֆորմատով, թե ուղղակի նկարներ:
  8. Հղումներ - Այստեղ ներկայացված են  օգտակար հղումներ, որոնք մեր կարծիքով, կարող են կարևորություն ներկայացնել բոլոր այն անձանց համար, ովքեր հետաքրքրված են հակակոռուպցիոն գործընթացներով:

Դուք նաև կարող եք` 

  • Մասնակցել մեր հակակոռուպցիոն թեսթին (առաջին էջում)
  • Հարցեր տալ կամ նամակ գրել Ալիսային (առաջին էջում)
  • Արտահատել Ձեր կարծիքը մեր Հարցում բաժնում (առաջին էջում)
  • Կարդալ օրվա միտքը
  • Ստանալ մեր նորությունների տեղեկատուն (եթե նշեք գրանցման ընթացքում):

Հարցերի կամ մեկնաբանությունների  համար խնդրում ենք դիմել Ալիսային կամ գրել stopcorruption.am@gmail.com էլեկտրոնային հասցեին:

Լավագույն մաղթանքներով` Սիսիանի Զարգացման Կենտրոն հկ

 

  

 

 

 

This project is made possible by the support of the Eurasia Partnership Foundation, the United Nations Democracy Fund and the American People through the United States Agency for International Development (USAID).

 The contents of this website are the sole responsibility of EPF and do not necessarily reflect the views of Eurasia Partnership Foundation, United Nations Democracy Fund, USAID or the United States Government.

Հեղինակային իրավունք © 2009 Եվրասիա համագործակցություն հիմնադրամՄշակված Սի Էյջ Էս Վերիսել Սերվիս ՍՊԸ-ի կողմից