Ղեկավարվելով <Համայնքային ծառայության մասին> Հայաստանի հանրապետության օրենքի 14-րդ հոդվածով, հիմք ընդունելով <Համայնքային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ և համայնքային ծառայողների ատեստավորում անցկացնելու համար թեստեր կազմելու կարգը հաստատելու մասին> Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման համակարգող նախարարի 2006թ. օգոստոսի 29-ի թիվ 11-Ն հրամանը և նկատի ունենալով Սիսիանի քաղաքային համայնքի ղեկավարի աշխատակազմի քարտուղարի 2009թ. սեպտեմբերի 28-ի զեկուսագիրը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի քաղաքային համայնքի ղեկավարի աշխատակազմի համայնքային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար 2009թ. նոյեմբերի 10-ը նշանակել նոր մրցույթի օր եկամուտների հավաքագրման բաժնի առաջին կարգի մասնագետի (ծածկագիր 3.2-3) պաշտոնի համար:
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի քաղաքային համայնքի ղեկավարի աշխատակազմի համայնքային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար 2009թ. նոյեմբերի 10-ին կայանալիք մրցույթի հայտարարության տեքստը` համաձայն հավելվածի:
Ա. Հակոբջանյան
<5> հոկտեմբերի, 2009թ.
ք. Սիսիան Խնդրում ենք թողնել ձեր մեկնաբանությունը |